Արտիստը



Սյուզի Հովհաննիսյան

Արտիստը պատմվածքից ես հասկացա, որ եթե մարդը աղքատ է պետք չէ մատնել նրան,բայց Լուիզան ճիշտ էր վարվում Լևոնի հետ, իսկ նրանք հասկանալով, որ իրենց մեծ հեռավորություն է բաժանում աղքատությունն ու հարստությունն շարունակում էին սիրել իրար,իսկ Լուիզային ընտանիքը հարուստ լինելով երբ իմանան Լևոնի և Լուիզայի կապի մասին կստիպեն հեռու մնալ Լևոնից:Պատմվածքի մեջ մի շատ բարեհամբույր և քնքնուշ պահ կար երբ Լևոնը Լուիզային նվիրում է ծաղիկներ բայց Լուիզայի դուրը չի գալիս այդ ծաղիկները բայց չցանկանալով Լևոնին հուսահատեցնել նա քնքուշ հոտ է քաշում ծաղիկներից և ժպտում նայելով ծաղիկներին ապա Լևոնին:
Նաև ես հասկացա, որ եթե մարդ աղքատ է,լավ չի հագնվում, լավ չի սնվում դա չի նշանակում, որ նա վատ մարդ է և պետք չե նրան քննադատել և ծաղրի առարկա սարքել, հարկավոր է նրա հանդեպ լինել բարի և վնասելու փոխարեն անել հակառակը օգնել,իսկ եսասիրությունը իմ կարծիքով վատ է,ինձ դուր եկավ Լուիզայի կերպարը:Բայց Լևոնը շատ հուսահատ էր քանի որ Լուիզան մեկնել էր երկրից և իր գումարը գողացել էին, Լևոնը գումար էր աշխատում որպեսզի գնա Լուիզայի մոտ Իտալիա:Նաև կարծում եմ որ եթե մի աղքատի դու ձեռք առնես միգուցե հնարավոր է նաև դու հայտնվես նրա իրավիճակում և այդ ժամանակ այդ աղքատը լինի քո իրավիճակում և քեզ պատասխան տալու համար նա էլ քեզ ձեռք առնի այդ ժամանակ դու կզգաս այն ցավը որը ժամանակին զգացել էր նա :

Մարդը աղքատ կամ հարուստ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ (Հենրի Բիչեր)

Комментарии

Популярные сообщения