Ասում են Մոռացիր



Սյուզի Հովհաննիսյան



Ասում են մոռացիր, հերիք է հիշես ու տանջվես։
Ախր ինչպես մոռանամ, ասեք ինձ սիրելիներս։
Ասեք այդ բանաձևը , որպեսզի լուծեմ  հավասարումս
Ասեք ինձ խնդրում եմ։
Բայց ոչ դուք լռում եք։
Դուք միայն լռում եք,
Իսկ դուք մոռանում ե՞ք։
Մոռանում եք դուք արդյոք նրանց ում  մտերիմ եք ընդունել։
Մոռանում եք նրանց ում բարձր եք դասել
Մոռանում ե՞ք, արդյոք։
Դուք ինձ ասում եք մոռացիր։
Իսկ ես կասեմ ձեզ, մոռանալն անհնարին է սիրելիներս։

Комментарии

Популярные сообщения