Իրական ընկերը





Նյութի Հեղինակ Սյուզի Հովհաննիսյան

Այս կյանքում իրական ընկերներ շատ քիչ են լինում ,բայց այնուամենայնիվ լինում են:Իրոք մեր կյանքը գորշ ու անիմաստ կլիներ առանց ընկերների :Ես շատ ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ:Եվ այսպես ուզում եմ ձեզ ներկայացնել ,թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերը:
Իրական ընկերը նա է ,ով ...


      Ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաև լսել ու ճիշտ խորհուրդներ տալ քեզ:
·          Միշտ հավատում է քո ուժերին, նույնիսկ այն ժամանակ ,երբ դու ինքդ չես հավատում քեզ:
·           Ասում է քեզ քո սխալների մասին ու օգնում է ուղղել դրանք, այլ ոչ թե լռում է:
·          Քո մի հայացքից հասկանաում է ,թե դու ինչ ես զգում:
·         Օգնում է քեզ, առանց ինչ որ բան ակնկալելու:
·          Ուրախանում է քո հաջողությունների ու ձեռքբերումների համար:
·          Ամեն ինչ գիտի քո մասին ,բայց միևնույն է սիրում է քեզ:
·         Միշտ ասում է ճշմարտությունը ,ինչքան էլ դա ցավոտ լինի:
·          Միշտ ներում է ամեն ինչ:
·          Գիտի ,թե դու երբ ունես նրա կարիքը ու այդ պահերին նա միշտ քո կողքին է լինում:
·           Սիրում  և ընդունում է քեզ այնպիսին ինչպիսին կաս ու չի փորձում փոխել քեզ:
·            Չի բամբասում քո մասին ու թույլ չի տալիս ,որ ուրիշները վատաբանեն ձեզ:

      Մի խելացի մարդ ասել է ''Ավելի հեշտ է մեռնել ընկերոջ համար, քան գտնել այնպիսի ընկեր, որի համար արժե մեռնել'':

Հիշեք իսկական ընկերները հավերժ են, ամբողջ կյանքի համար:Իսկական ընկեր ունենալու համար նախ ինքդ պետք է կարողանաս լավ ընկեր լինել:Լավ ընկերությունը ամենաթանկ բանն է աշխարհում: Ուզում եմ ասել իմ բոլոր իրական ընկերներին ,որ ես ձեզ շատ եմ սիրում ու ուզում եմ ,որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսի ընկեր ,ինչպիսին դուք եք ինձ համար:Շնորհակալ եմ ձեզ ,որ կաք, որ իմ կողքին եք, որ միշտ օգնում եք ինձ:Առանց ձեզ ես չէի լինի այն ինչ կամ:Ես երջանիկ եմ, որ ունեմ ձեզ պես ընկերներ:

Комментарии

Популярные сообщения