Երջանկությունը դա...



Սյուզի Հովհաննիսյան


Երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր կերպ է ընկալվում: Մեկի համար այն հարստությունն է, մյուսի համար` լավ ընտանիքը, երրորդի համար դա աշխատանքն է, չորրորդի համար գուցե լավ շրջապատը: Բայց այնուամենայնիվ չեն կարողանում սահմանել, թե ինչ է երջանկությունը: Օրինակ ինձ համար երջանկությունը սիրով լցված մի ծաղկեփունջ է, որի բուրմունքը շատ շուտ չքանում է օդում:
 Սակայն մարդիկ երբեք չեն կարողանում գնահատել իրենց ունեցած երջանկությունը և կարծում են, որ հեշտությամբ վաստակածը չի կարող երջանկություն համարվել: Հիրավի բոլորս էլ ունեցել ենք երջանիկ պահեր, բայց երբեք չենք նկատել թե նրանք ինչպես են շարքերով դալուկ գալիս ու անց կենում մեզանից: Եվ միայն նրանց հեռանալուց հետո է, որ մենք հասկանում ենք ու ափսոսում, թե ինչ ենք կորցրել: Եթե մենք մեզ հարց տանք, թե արդյո՞ք  ունեցել ենք երջանիկ պահեր, ապա միանշանակ կպատասխանենք <<այո>> և կվերհիշենք թե ինչպես են անսպասելին ու անհնարինը, աներևույթն ու բարին խառնվել իրար ու հյուսել երջանկության փոքրիկ հյուսվածք:

  Որքան շատ մտածենք երջանկությանը հասնելու մասին, այնքան կդժվարանանք նրան գտնելու հարցում, և հակառակը, որքան չմտածենք դրա մասին, ապա ավելի դյուրին կլինի հասնել մեր երազանքին:
 Երջանկությունը ես նմանեցնում եմ մի չարաճճի երեխայի, որը թակում է դուռը և շուտափույթ փախչում, թողնելով իր հասցեն, որը բոլորիս էլ հայտնի, բայց միաժամանակ անհայտ է:
                                                Երջանիկ  եղի՛ր: 

Комментарии

Популярные сообщения