Մի Նեղացրեք մարդուն




Սյուզի Հովհաննիսյան


Հասարակության մեջ շատ տարածված է նեղացնելը մարդուն, բայց ամենաշատը տղաների մեջ է տարածված նեղացնելը աղջիկներին: Ես կարծում եմ, որ չի կարելի նեղացնել մարդկանց մանավանդ թույլ սեռին այսինքն մեզ, աղջիկներիս:Ես քաջ տեղյակ եմ, որ այն արական սեռի ներկայացուցիչը ով ձեռք է բարձրացնում իգական սեռի վրա, նա հավերժ տապալում է իր տղամարդկությունը: Ես մի բան կարող եմ ասել այդ անսիրտ մարդկանց ով նեղացնում է իրենից տարբերվող մարդուն իրեն լավ զգալու կամ հաճույք ստանալու համար, դուք սխալ եք վարվում, որովհետև հնարավոր է մի օր էլ դուք հայտնվեք այն մարդու իրավիճակում ում ցավեցնում եք ձեր դատարկ խոսքերով և կզղջաք երբ զգաք նույն ցավը, որը-որ զգացել է ձեր այսպես ասաց տափակ խոսքերի զոհը:
-Մարդիկ, հասկացեք եթե որևիցե մեկը ձեզնից տարբերվում է ապա դա չի նշանակում, որ պետք է նեղացնել նրան:Ես ականատես եմ եղել այն տեսարաններին որտեղ մի տղա նեղացնում է հիվանդ երեխայի իսկ այդ երեխան տխուր աչքերով նայում էր նրանց, իսկ հիմա մի հարց բոլորին մանավանդ տղաներին ինչու, ինչու եք ցավեցնում ձեզնից տարբերվողին:Շատ հետաքրքիր մարդիկ էլ կան այս աշխարհում ովքեր նեղացնում,ցավացնում են աղջիկներին,բայց վերջում գնում և սեր խոստովանում, դե պետք չէ նեղացնել այն մարդուն ում սիրում եք և պետք չէ նեղացնել նրա համար որ դիմացինդ չիմանա քո զգացմունքների մասին, նեխացնելով կվնասեք դիմացինի կյանքը, սիրեք իրար, հարգեք և մի վիրավորեք դիմացինին այսպես ճիշտ կլինի:
-Մի այսպիսի խոսք կա <<Մի վարվեք այնպես, ինչպես չէք ուզում վարվեն ՁԵԶ հետ>>:



                                                                                                                                                        ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵՔ J

Комментарии

Популярные сообщения