Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ...

Ժպտալ կամ ծիծաղել.... թվում է՝ չնչին երևույթներ են, կարող ես անգամ հայելու դիմաց կանգնել ու այս երկու բայերն ինքդ քեզ ցուցադրել: Ավելացնենք արկածներ, անկեղծ ժպիտ ու անհոգ ծիծաղ, գործը մի չոքր բարդացավ.... այսպես մի՞գուցե ստիպողաբար հայելու դիմաց բայերին կյանք տալ չկարողանանք: Չի՝ ստացվի, որովհետև անկեղծ ծիծաղն օր օրի է պակասում: Սա այն երկիրն է, որտեղ հոգսերը շատ են, որովհետև մարդիկ խեղդվում են սոցիալական խնդիրների մեջ, այդ իսկ պատճառով մարդիկ մոռանում են ժպտալ, պարզապես մոռանում են: Յուրաքանչյուր առավոտ, երբ մարդը արթնանում է դա արդեն իսկ ժպտալու առիթ է, քանի որ աստված ևս մեկ հնարավորություն է տվել ապրելու և արարելու....




Ուրախությունը շատ հաճախ թերագնահատվում է: Մարդիկ հաճախ մոռանում են ժպտալ, կյանքը շատ կարճ է պետք է ուղղակի վայելել այն...

Комментарии

Популярные сообщения