Անկեղծությունը...


Սյուզի Հովհաննիսյան



Մի՞թե մարդու ամենաթանկ սեփականությունը անկեղծությունը չէ (Վահան Տերյան):

Շատ  հաճախ մենք  մարդկանցից պահանջում ենք այն, ինչը նույնիսկ մենք չենք կարողանում անել: Շատ հաճախ մենք վիրավորվում ենք մարդկանց այն ցավոտ արարքներից, որոնք մենք ինքներս ենք մեզ պատճառում: Եվ ո՞վ կարող է ասել, ինչու՞ է այդպես: Մի՞թե մենք մեզ վեր ենք դասում այն մարդկանցից, ովքեր շրջապատում են մեզ, մի՞թե նրանք վատնեն, մի՞թե նրանք անկեղծ չեն մեզ հետ: Անկե՞ղծ, անկեղծությու՞ն: Հաճելի բառեր են: Մենք միշտ ցանկանում ենք, որ մեզ հետ անկեղծ լինեն, չխաբեն, որովհետև համաձայնեք, որ խաբված լինելն այնքա նվիրավորականէ, որովհետև կեղծավորությունն այնք անտհաճ է: Որովհետև…Ինչու՞է մարդարարածն այդքան ինքնագոհ: Ինչու՞ենք ուրիշից պահանջում անկեղծություն, երբ ինքներս մեզ հետ չենք կարողանում մինչև վերջ անկեղծ լինել: Ինչու՞ենք խաբում մեզ և հուսադրում, որ դա իրոք այդպես է: Այնքան ենք խաբել, որ նույնիսկ մենք ենք հավատում մերիսկ հորինած ստերին:Մի օր գալիս է այն օրը, երբ նստում ու մտածում ես` ” եթե դու քեզ խաբումես, ինչու՞չեն կարող խաբել նաև ուրիշները, չէ՞որ նրանք նույնպես մարդիկեն, իսկ այդ հատկությունը մարդու անբաժանելի մասնէ կազմում: Չէ՞որ, եթե դու քեզ չես սիրում, մեկ ուրիշն առավելևս չիսիրի”:Մի՞թեայդքան դժվար է խոստովանքը, չխաբելը, կարծիք հայտնելը, անկեղծ լինելը: Հարցերը շատ– շատեն, բայց մինչ և այսօր չգիտենք, թե երբ կգտնենք դրանց պատասխանները կամ արդյոք կգտնենք, թե ոչ:Մարդն իր ամբողջ կյանքում սովորում է: Սովորում է տեսածի, լսածի, հարցերի միջոցով: Սովորելու համար հարցնել է պետք` ակնկալելով պատասխան, պատասխանելու համար պատասխանող է պետք, իսկ պատասխանողի և հարցնողի համար անկեղծ պատասխան է պետք:
Այնպես որ  լինենք անկեղծ ամենակարևորն  ինքներս մեզ հետ, այնուհետև ուրիշների, ակնկալենք անկեղծություն ուրիշներից սկզբում իրենց անձի նկատմամբ, այնուհետև մեր: Քանի որ, եթե մարդ իրեն չիսիրում, ուրեմն չիսիրի նրան ոչոք, եթե մարդ անկեղծ չի ինքն իր հետ, ուրեմն անիմաստ է անկեղծությունն ակնկալել, առավել ևս պահանջել մեկ ուրիշից:

Комментарии

Популярные сообщения