Միայնությունը



Սյուզի Հովհաննիսյան


Երբեմն ուզում ես անջատել բոլոր հեռախոսները, համակարգիչները։ Դուրս գալ բոլոր սոց ցանցերից։ Չգնալ դպրոց, չգնալ ընդհանրապես ոչ մի տեղ։ Պարկել տաքուկ վերմակի տակ ու ․․․ ։ Ու սպասել դռան թակոցին։ Սպասել, որ այդ թակոցները էլ ավելի կշատանան։ Կշատանան անհանգստություն ցույց տվող ձայները։ Դու հենց այդ մենակության մեջ ուզում ես հասկանալ, որ մենակ չես, որ կան մարդիկ ովքեր կնկատեն քո բացակայությունը։ Կզգան ցավդ ու կկիսեն այն քո հետ։
 Բայց անցնում են ժամեր, օրեր ու դու հասկանում ես, որ ստիպված ես միացնել հեռախոսդ հագնվել ու գնալ դպրոց։ Գնալ ու լսել «Վայ այս ուր էիր» հարցերը, ժպտալ՝ ներսիդ ցավը ու հիասթափությունը  քողարկելով ասել, որ ամեն ինչ կարգին է։ Իհարկե կարգին է , ամեն ինչ միշտ էլ կարգին է, բայց ոչ քո համար, որովհետև դու մենակ ես, իսկ մենակությունը քեզ դժբախտ է սարքում։

Комментарии

Популярные сообщения