Կորցրել էի ինձ ու էլ չէի գտնում...



Սյուզի Հովհաննիսյան
Կամաց - կամաց  ու  տաքուն  արտասվում  եմ , ու  թաքցնում  եմ արցունքներս , առանց  ձայնի , առանց  հեկեկալու , առանց  կարոտի ,  սիրո ,  զգացմունքների  , ու  առանց  հույզերի  մեջս սպանելով  ինքս  ինձ ...  Արտասվում  եմ  խեղդելով  իմ  մեջ  կուտակած  ու  ամուր  պահած  այն  ուժգին  ցավերը , որ  ամեն  անգամ  թաքցրել  եմ  ժպտալով ... ու  զգում   եմ  որ  այլևս այն  չեմ  ինչ առաջ  էի , այնպիսին  չեմ  ինչպիսին  տեսնում  էիք  ինձ , ու  այն չի  մեջս  ինչ  եղել  էր... Ես  նկատում  էի  հիմա ,թե  որքան   էր  փոխվել  իմ  հոգին , իմ  մեջ  մահացել  էրայն , այնքան  լուռ  ու  թաքուն ... Ու  ես   նմանվել  էի  անսիրտ  , ու  գեղեցիկ  մի  էակի  , որը  արտաքնապես  փայլում  էր  , իսկ  ներսից  դատարկ  ու  մռայլ  էր .... ես  կորցրել  էի  ինձ , ու էլ  չէի  գտնում ...

Комментарии

Популярные сообщения