Եվ Մտքերս սառչեցին օդում



Սյուզի Հովհաննիսյան

Ես ակամա վերադառնում եմ այն թեմային, որը ինձ ամենաշատն է հուզել, չգիտեմ դա վկայում է, որ ես շատ զգացմունքային եմ, թ՞ե սերը դեպի կենդանիները:
Մի անգամ ես ականատես եղա մի զարհուրելի տեսարանի: Աշնանային մի ցուրտ երեկո էր, ես քայլում էի դեպի տուն, ճանապարհին հեռվից նկատեցի մի փոքրիկ շնիկի, որը մի կերպ երերալով քայլում էր դեպի մոտակա այգի, փորձելով պաշտպանվել զարհուրելի քամու ճանկերից: Ես ուշադիր հետեվում էի շնիկին, որը դեռ հեռվից գրավել էր իմ ուշադրությունը: ես նայեցի ձեռքիս նրբևրշիկը, որը նոր էի գնել խանութից, որոշեցի մի պատառ հյուրասիրել փոքրիկ բարեկամին: Ես քայլերս արագացրի դեպի շնիկը և մոտենալով իմ առջև բացվեց սարսափելի տեսարան: Ես չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ՝ երբ խոսելը դժվար է լինում, երբ արցունքները տեղի են տալիս:Շնիկի ականջները և պոչը կտրված էր, նա այրան մեջ էր, ես ցավ զգացի, ցավ, որ մարդիկ պատճառում են անոգնական կենդանիներին: ես կերակրեցի և վերադարձա տուն: Մայրս հարցրեց ինձ իմ ուշանալու պատճառը, իսկ ես արցունքը աչքերիս  չեի կարողանում արտաբերել  համապատասխան բառեր և մտքերս սառչեցին օդում:

Комментарии

Популярные сообщения